Երեխայի սնուցումը
Երեխաներին ջրազրկումից զերծ պահելու 7 միջոց
Փորձագետներն ասում են՝ մի սպասեք մինչեւ երեխան ծարավի ու ջուր խնդրի, պարբերաբար ինքներդ ջուր, կամ որեւէ այլ բարձր բաղադրությամբ հեղուկ սնունդ առաջարկեք: Հատկապես ամռան ամիսներին, երբ ջրազրկումը կարող է առողջության համար վտանգավոր հետեւանքներ ունենալ, տեղեկացնում է FoxNews-ը:
Մինչ երեխաները կգիտակցեն, որ ծարավ են, 3 տոկոսի չափով ջրազրկված են լինում: Իսկ ջուրը միայն ծարավը հագեցնելու համար չէ. այն օրգանիզմի հովացման, սնուցիչների շրջանառության կազմակերպման, մարսողության կարգավորման, առողջարար քաշի պահպանման եւ կոգնիտիվ գործառույթների վերահսկման մեխանիզմների շարժիչ ուժն է:
Շատերը կզարմանան՝ տեղեկանալով, թե օրական որքան ջուր է հարկավոր անչափահասին՝ ջրազրկումից խուսափելու համար: Դեռահասների պարագայում խոսքը 8-11 բաժակի մասին է (գրեթե նույնքան, որքան չափահասների օրգանիզմն է պահանջում), իսկ 1-3 տարեկան երեխաների պարագայում՝ 4 բաժակի:
Եթե երեխան ջուր չի պահանջում, չափազանց դժվար է հասկանալ, որ ջրազրկման է ենթարկվել: Նման դեպքերում մեզի փոքր ծավալը, թմրածությունն ու թոշնածությունը կարող են օրգանիզմում ջրի պակասի արդյունք լինել:
Ստորեւ բերված խորհուրդներին հետեւելով՝ ծնողները կարող են համոզված լինել, որ երեխայի մոտ ջրազրկման վտանգ երբեք չի առաջանա:
- Եթե երեխան ջուր չի ուզում խմել, հարկավոր չէ պնդել: Բազմաթիվ մրգեր եւ բանջարեղենի տեսակներ ջրի բարձր բաղադրություն ունեն: Ձմերուկը, ելակը, բրոկոլին, վարունգը եւ նեխուրը հրաշալի միջոց են՝ ծարավը հագեցնելու համար:
- Ճամփորդությունը հետաքրքիր դարձրեք: Որեւէ տեղ գնալիս երեխային առաջարկեք իր սեփական՝ գունազարդ եւ սիրելի հերոսների նկարներով բաժակը կամ շիշը վերցնել:
- «Ձանձրալի» ջրին գույն ու համ տվեք: Թարմ մրգի, խոտաբույսերի կամ բանջարեղենի կտորներ, կամ թեկուզ՝ մի փոքր լիմոնադ ջրին խառնելով, այն անհամեմատ ավելի գրավիչ կդարձնեք:
- Թույլ, շաքարի ցածր բաղադրությամբ պաղպաղակ պատրաստեք՝ մրգային հյութից:
- Պայմաններ ստեղծեք, որպեսզի փոքրիկը ցանկության դեպքում կարողանա ջրին հասնել: Եթե ձեռքը ջրի ծորակին կամ սառնարանի դռանը չի հասնում, մի քանի բաժակ հասանելի վայրում թողեք:
- Սառնարանում պատրաստի ջուր պահեք: Ցանկացած պահի տնից շտապ դուրս գալու անհրաժեշտություն կարող է ծագել:
- Հիշեցման համակարգ մշակեք. սառնարանի վրա ջուր խմելու ժամանակացույց փակցնելով, կամ հեռախոսին թայմեր միացնելով՝ երբեք չեք մոռանա, որ երեխային ջուր առաջարկելու ժամանակն է եկել:
Կարդացեք նաև
Կրծքի կաթով կերակրելը հե՞շտ է։
Երեխան ծնվում է մոր կուրծքը փնտրելու ռեֆլեքսով: Սակայն շատ մայրերի պետք է սովորեցնել երեխային...
Երեխան մինչև վեց ամսականը հավելյալ սննդի կարիք չունի: Նորածնի իդեալական սնունդը մայրական կաթն է, որի միջոցով նա ստանում է բոլոր անհրաժեշտ նյութերը․ վիտամինները, հանքային աղերը, հակամարմինները...
Սիրելի ծնողներ լինենք զգոն երեխաների առողջության պահպանման հարցում ինչպես ամբողջ տարի, այնպես էլ նախատոնական օրերին, մասնավորապես...
Մասնագետների խոսքով` տոների ընթացքում ցանկալի է երեխայի սննդակարգը չփոխել: Նրանք ծնողներին խորհուրդ են տալիս պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը...
Երեխաների սնունդը մինչև մեկ տարեկանը բնականաբար բավականին տարբեր է մեծահասակի սննդից և գտնվում է ուշադրության կենտրոնում: Առողջ զարգացման համար հավասարակշռված սնունդ է պետք, որը կպարունակի բավարար...
Տոնական օրերին սնունդը երկար ժամանակ մնալով սեղանին, երբեմն, նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կարող է փչանալ և պատճառ դառնալ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների: Սովորաբար, այդ օրերին...
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
Ծնողները մանկական սնունդն ավելի համեղ չեն դարձնում, երբ դրան աղ են ավելացնում: Սակայն նրանք որոշակիորեն վնաս են հասցնում երեխաների առողջությանը, պնդում են բժիշկները: Շատ հայրիկներ եւ մայրիկներ, առանց մտածելու,...
Երեխան կուրծք էր պահանջում բավականին կանոնավոր ընդմիջումներով, բայց հիմա կարծես ամբողջ օրը կրծքին կպած լինի: Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու է երեխան ավելի շատ կուրծք պահանջում: Դրանք կարող են ներառել, այսպես կոչված,...
Ճիշտ սնվելը ծայրաստիճան կարեւոր է երեխայի ճիշտ աճի ու զարգացման համար . «դատարկ կալորիաները», որոնք պարունակում են գազավորված ըմպելիքներն ու քաղցրավենիքը, միայն նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն...
Կարևոր է ո'չ միայն պարզապես կերակրել երեխային, այլև նրան սովորեցնել սնվելու ճիշտ ռեժիմին, հայտնում է goodhouse.ru-ն...
Դեռահասների ու երեխաների մեծ մասը բավականաչափ ջուր չի խմում, իսկ մոտավորապես քառորդ մասը, Harvard School of Public Health-ի տվյալներով, երբեք մաքուր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն